«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված անձ կա
Մեկուսացվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի խնամյալները, այսօր 20 հոգի նոր կորոնավիուսի թեստ կհանձնեն, և X բուժկենտրոնի ևս 10 անիտարներ, որոնք շփման մեջ են եղել Ձորակի վարակված շահառուի հետ: Առայժմ հայտնի չէ շահառուի վարակման հանգամանքները, քանի որ մինչ հաստատումը՝ նա մեկ օրով տեղափոխված է եղել հիվանդանոց: Պարզված չէ նաև՝ նոր օջախը ձևավորված է հենց հաստատության ներսո՞ւմ, թե՞ «Ձորակում» վարակ բերած տվյալ շահառուի դեպքով վտանգը կչեզոքացվի: Այս մասին հայտնում է Yerevan․Today-ը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակի պարզաբանմամբ՝ «Մայիսի 23-ին խնամյալներից մեկի՝ 23 ամյա աղջկա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, իր հիմնական հիվանդության վատթարացում է նկատվել, նրան տեղափոխել են երևանյան բուժկենտրոններց մեկը, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել է, պատասխանը դրական է եղել: Շահառուի մոտ վարակի հաստատման դեպքից հետո անմիջապես մեկուսացվել են վարակակիր շահառուի հետ կոնտակտավոր մյուս բոլոր շահառուները և 10 սանիտարներ: Մյուս բոլոր խնամյալները մեկուսացված են»:
Թեստերի պատասխաններն ստանալուց հետո կորոշվի՝ վարակված շահառուների հետագա խնամքն ուբուժումը որտեղ և ինչ պայմաններում կազմակերպել:
Հիշեցնենք, երեկ էլ նոր կորոնավիրուսով վարակման շուրջ երկու տասնյակ դեպք էր հաստատվել նույն նախարարության մեկ այլ հաստատությունում: Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 վարկավ անձանցից 6-ը կենտրոնի աշխատակից են, 9-ը՝ երեխա:
Նշենք, ինչպես Ձորակ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում, այնպես էլ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը բնակվում են բացառապես խոցելի խմբի շահառուներ՝ առաջինում հոգեկան խնդիրներ ունեցող չափահասներ են, երկրորդում` հաշմանդամություն և աուտիզմ ունեցողներ երեխաներ են, դաունի համախտանիշով և կլման ակտի խնդիր ունեցող, ընդհուպ՝ անկողնային վիճակում գտնվող երեխաներ, իսկ դա նշանակում է, որ կորոնավարակը լուրջ սպառնալիք է այս խմբի մարդկանց կյանքի համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...