Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Մարմարիկ գետը
Մայիսի 24-ին, ժամը 22:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեղրաձոր գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կորյուն Ս․, ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Մարմարիկ գետը․ տուժածներ չկան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել գետից:
Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում
Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, և չեն կարող...
Խորթ հոր կողմից խոշտանգված Ալեքսը տեղափոխվել է «Զատիկ» մանկատուն. Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.«Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» մանկատունՈղջ համացա...
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը
Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը: Այս առնչությամբ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է.«Գն...
Ուժեղ կարկուտ` ՀՀ որոշ շրջաններում
Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 19:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում և Վանաձոր քաղ...