Գեղաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Գեղաշենի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Գեղաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։
«Տեղեկացնում ենք Ձեզ, որ համայնքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպք: Հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք ՊԱՀՊԱՆԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից:
Բոլորին խնդրում ենք տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և հետևել սանիտարահիգենիկ կանոններին՝
Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ
Միմյանց հետ շփվելիս խստորեն պահպանել սանիտարա-հիգիենիկ կանոնները /ձեռքով չբարևել, չհամբուրվել, միմյանցից պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն/
Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
Համայնքապետարան այցելել խիստ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով սանիտարա-հիգիենիկ կանոնները(պարտադիր կրել դիմակ և ձեռնոց)
Բոլոր տնտեսվարողներին, հիմնարկ-ձեռնարկություններին հորդորում ենք կիրառել հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ` աշխատակիցների և բնակիչների ապահովության համար
Եթե ունեք Կորոնավիրուսային վարակի ախտանշաններ(բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում, թոքաբորբ) խնդրում ենք անհապաղ մեկուսանալ և զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ 010-55-06-01»,- ասված է հայտարարության տեքստում:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...