Արտակարգ դեպք. Կենդանաբանական այգու «Կակադուն» խանութում վաճառվում էր
Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր են նախապատրաստվում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբան Նունե Սողոմոնյանի դիմումի փաստով։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 3-ից կենդանաբանական այգուց կորել է «Կակադու» տեսակի թութակը, որին մարտի 17-ին կենդանաբանական այգու աշխատակիցը նկատել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող կենդանիների խանութում՝ դրված վաճառքի։
Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները ժամանել են նշված խանութ, որտեղ վաճառողուհին հայտնել է, որ նշված թութակը 2019 թվականի դեկտեմբերին ինքը ձեռք է բերել իր ծանոթ, Երևանի բնակիչ Նարեկ Գ-ից։
Վերջինս հայտնաբերվել է ոստիկանների կողմից, և նա էլ, իր հերթին, հայտնել է, որ ինքը զբաղվում է կենդանիների վաճառքով և նշված թութակը գտել է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքա...
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...