Գայլերը Նորակերտի բնակչի անասնապահական տնտեսությանը պատճառել են շուրջ 5 մլն դրամի վնաս
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Հայկանուշ Մելքոնյանին պատկանող 122 գլուխ ոչխարներն ու գառները, եւս 15-ին էլ վիրավորել, ինչի արդյունքում տնտեսությանը պատճառվել է շուրջ 5 միլիոն դրամի վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, Նորակերտի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովի կազմված ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան:
«Հանձնաժողովը հաշվարկել է անասնապահական տնտեսությանը պատճառված վնասի չափը, որը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ: Համապատասխան ակտն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան: Պատճառված վնասը վերականգնելու համար Նորակերտի համայնքապետարանը կօգնի իր հնարավորությունների սահմաններում: Բնական է, որ մեր միջոցներն անբավարար են՝ նման չափի օժանդակություն հատկացնելու կամ կրած վնասը լրիվ փոխհատուցելու համար: Մնում է սպասել, թե ինչ կարգի աջակցություն կտրամադրի կառավարությունը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Գեղարքունիքի մարզպտարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ Նորակերտի համայնքապետարանից ուղարկված ակտն արդեն մուտքագրված է մարզպետարանում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
Նմանատիպ հոդվածներ
Առեղծվածային դեպք. Սևանում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 1...
Այ քեզ կարկուտ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կարկտահատիկի լուսանկար է...
Խոշոր ավտովթար. վիրավորները զինծառայողներ են
Երեկ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Լենուղի գյուղի բնակիչ, 26-...
Ողբերգական դեպք. վարորդն ավտոմեքենան բարձրանալիս սայթաքել ու վայր է ընկել անվադողի տակ
Ոբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երեկ, Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի...