Հասարակություն

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տուն ինտերնատից տեղափոխվածների վիճակը ծանր է. խոսնակ. ԼՈՒՐԵՐ.com

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տուն ինտերնատից տեղափոխվածների վիճակը ծանր է. խոսնակ. ԼՈՒՐԵՐ.com
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Նորքի տուն ինտերնատի վարակված բնակիչների թիվը 10-ից չի անցնում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին ասել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: «Մեզ…

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Նորքի տուն ինտերնատի վարակված բնակիչների թիվը 10-ից չի անցնում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին ասել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Մեզ մոտ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր ու միջին ծանրության»,- նշել է խոսնակն ու հավելում, որ չնայած ինտերնատի բնակիչների տարիքային շեմը բարձր է ու նրանք խոցելի խումբ են համարվում, այնուամենայնիվ, իրենց կենտրոնում գտնվող քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր չի գնահատվել: 

 

Նշենք, որ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել էր, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 բնակչի, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Նրանց մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոցներ, մի քանիսը հյուրանոցներ:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250