Ծանուցում է ուղարկվել Ռուբեն Հայրապետյանին, ով պայմանավորված համավարակով՝ մեկ օրում չի կարող վերադառնալ․ Ամրամ Մակինյան

ՀՖՖ նախկին  նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայևապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Դեռևս մարտի 28-ին էի ազդարարել Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի նկատմամբ ծուղակներ լարելու նոր շրջափուլ սկսելու կամ այլ կերպ ասած՝ ժանտախտի ժամանակ վրեժի մասին, և ահա առաջին «ծիծեռնակները»...

 

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը քրեական ոստիկանության միջոցով այսօր հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին: Միամտություն է հավատալ, որ ՀԿԳ քննիչը տեղեկություններ չունի այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանը բուժման նպատակով տևական ժամանակ է գտնվում է արտերկրում, իսկ պայմանավորված համավարակով՝ չի կարող մեկ օրվա ընթացքում վերադառնալ հայրենիք:

Ինչ է ստացվում. հերթական անգամ փորձ է արվում իրավական դաշտում գործելու պատրանք ստեղծել՝ իբրև օրենքով սահմանված կարգով է անձը ծանուցվում հարցաքննության ներկայանալու, որ կանչեցին ու չեկավ. մյուս օրն էլ աղաղակեն՝ թաքնվում է քննությունից:

Մի՜ չարչարվեք, իրեն սպառած և դատապարտված գործելաոճ է...

Հարց է առաջանում. մինչև ու՞ր, տղե՜րք, որևէ մեկդ եղե՞լ եք Տոմսկի НКВД-ի բանտի թանգարանում, առիթ լինելու դեպքում՝ անպայման այցելեք…համոզված եմ, որ ձեր մեջ շատ բան կփոխվի... այնտեղ գործեր կան՝ հարուցված այն ժամանակվա հերոսներ Եժովի և Բերիայի ցուցմումներով...

Վաղվա պատմության թանգարանն այդպիսի գործերի պակաս չի ունենա նաև մեր հայրենիքում, սակայն չէի ցանկանա այդ գործերում ձեր անունները տեսնել:

Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ...

Հետգրություն. չեմ կարողնում նաև հասկանալ, թե պաշտոնատար անձի օգնականն ինչ լիազորություն կարող է ունենալ քրեական գործերի քննության ուղղությունը կանխորոշելու և ուղղորդելու հարցում...

Առողջ եղեք...»