Շղթայական ավտովթար Երևանում. «Թոխմախի Գայի ՄՌՈՒ»-ի մոտ բախվել են BMW-ն, Mercedes-ը, LADA 4X4-ը, Toyota Camry-ն և Daweoo-ն
Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի Գայի ՄՌՈՒ»-ի դիմաց, բախվել են BMW, Mercedes, LADA 4X4, Toyota Camry և Daweoo մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
[0e836842f61b29dc951866a275a088fc.jpg]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Ճամփա չզիջելու համար մուրճով, մետաղյա ձողով ծեծկռտուքի մասնակիցներից է հայտնի Գայի Մերուժը
Մայիսի 13-ին Երևանի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լո...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Նոր մանրամասներ Գավառում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից ու սպանություններից. Shamshyan
Հայաստանի քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները պարզել են ապրիլի 28-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց...