Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կբացվի. մուտքը՝ բացառապես դիմակով և ձեռնոցներով

Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը: Այս մասին հայտնում են Երեւանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում:

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։

Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։

Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։ Մասնավորապես՝

Արգելվում է կերակրել կենդանիներին:

Արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին։

Այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։

Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։

Ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով ցանկալի է նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմս՝ զանգահարելով 010562362 Կամ 010562165 հեռախոսահամարներով։

Երևանի կենդանաբանական այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ը։

Այգու ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ»։