Իտալիայի կառավարությունը հունիսի 3-ից չեղարկում է շրջանների միջև տեղաշարժի, նաև երկրից մուտքի և ելքի արգելքը
Իտալիայի կառավարությունը մտադիր է հունիսի 3-ից վերացնել շրջանների միջև տեղաշարժի, նաև երկրից մուտքի և ելքի արգելքը, ասվում է նախարարների խորհրդի մամուլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Իտալիան զգալիորեն սահմանափակել է շրջաններում և դրանց ներսում տեղաշարժը մարտի կեսին: Մայիսի 18-ից շրջանների ներսում մարդկանց տեղաշարժի վրա չի գործի որևէ սահմանափակում:
Թույլատրվում է ճանապարհորդություն Վատիկանի կամ Սան Մարինոյի և հարակից շրջանների միջև: Միևնույն ժամանակ, կառավարությունը հաստատել է COVID-19 ախտորոշմամբ կարանտինացված անձանց կամ նրանց հետ կապ ունեցող անձանց տեղաշարժի արգելք:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածներ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է
Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ը...