Վանաձորում շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել. նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան
Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմանում Վանաձորի Տիգրան Մեծի 44 շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Երեխային շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխել են Երևան:
Ըստ աղբյուրի՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Ճամփա չզիջելու համար մուրճով, մետաղյա ձողով ծեծկռտուքի մասնակիցներից է հայտնի Գայի Մերուժը
Մայիսի 13-ին Երևանի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լո...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Մեծ ծեծկռտուք Երեւանում. գործի են դրել լինգեր, մետաղյա ձողեր, քարեր, մուրճեր. նոր մանրամասներ
Մայիսի 13-ին, ժամը 21.14-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում լինգով իրար են ծե...