ՊԵԿ-ը բացահայտել է սևահողի ապօրինի վաճառքի դեպքեր
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է օրենքով արգելված գործունեության դեպքեր, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մասնավորապես, վարչությանն Ազգային անվտանգության ծառայությունից օպերատիվ տվյալներ էին փոխանցվել, որ Արագածոտնի մարզի երկու բնակիչ զբաղվում են հողի բերրի շերտի վաճառքով։
Իրացնելով տեղեկությունները, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի երկու բնակիչ, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, Քուչակ, Վարդենիս և Լուսագյուղ համայնքների տարածքներից իրականացրել են սևահողի բերրի շերտի ապօրինի դուրսբերում: Այնուհետև ապօրինի հանույթը նրանք իրացրել են Երևանում՝ տարբեր ֆիզիկական անձանց։
Դեպքերի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում Հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի հատկանիշներով՝ 20 մլն դրամ գումարի չափով կազմվել են արձանագրություններ, հարուցվել վարչական վարույթներ։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ օրենսդրությամբ արգելված, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ ծանուցման իրականացնելուց, ինչպես նաև առանց թույլտվության կամ լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Հայտնի է, թե ինչու են սպանել «Սովրանո»-ի մենեջերին. «աղջկա հաշիվ» է եղել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից: Նշենք...
Ճամփա չզիջելու համար մուրճով, մետաղյա ձողով ծեծկռտուքի մասնակիցներից է հայտնի Գայի Մերուժը
Մայիսի 13-ին Երևանի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լո...