Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. վիրավորների շարքում մանկահասակ երեխա կա
Այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 19:00-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Սաֆարյանը Արավուս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած ВАЗ 21214 մակնիշի 94 FF 944 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարորդ Ա. Սաֆարյանը, նրա ուղևորներ, Գորիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Ռուզաննա Վանդունցը և 2-ամյա Էրիկ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի, ով իր վարած Opel մակնիշի 10 ԼQ 055 համարանիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել և տեսնելով անօգնական վիճակում գտնվող վիրավոր քաղաքացիներին, իր ավտոմեքենայով տեղափոխել է, սակայն բախվել է ծառին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում անգամ բացակայել է ճանապարհի վերանորոգումը ազդարարող ցուցանակներն ու լուսային անվտանգության նշանները։
Կայքի տեղեկություններով՝ Opel-ը վարել է Տեղ գյուղի բնակիչ, 38-ամյա Գենադիկ Ղավալբաբունցը, նրա ուղևոր, համագյուղացի, 60-ամյա Արտուշ Սաֆարյանը նույնպես մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Փաստերի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Հայտնի է, թե ինչու են սպանել «Սովրանո»-ի մենեջերին. «աղջկա հաշիվ» է եղել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից: Նշենք...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներ է կիրառել․ վնասվել են տներ
Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բե...