Երևանում մեկ գիշերում թալանել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաների համարանիշներ
Երեկ մայիսի 11-ին, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում մի քանի ժամվա ընթացքում ավտոմեքենաների մի քանի թալանման դեպքեր են տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 33-ամյա Ինգա Պ.-ն և հայտնել, որ մայիսի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 49 շենքի բակում կայանված Mercedes մակնիշի 53 ZZ 033 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները:
Կայքի տեղեկություններով՝ Ինգա Պ.-ն աշխատում է Հայաստանում գործող բանկերից մեկում՝ որպես ավագ մասնագետ:
Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել նույն շենքի բնակիչ, 39-ամյա Արսեն Մ.-ն և հայտնել, որ մայիսի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 90 AM 101 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները: Լրատվականի տեղեկություններով՝ Արսեն Մ.-ն աշխատում է «ԱԻՏՔ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Նույն օրը նույն շենքի բնակիչ, 35-ամյա Կարեն Մ.-ն նույնպես դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձը ամ անձինք իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող Lexus մակնիշի 10 RX 500 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները:
Ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել նույն շենքի բնակիչ, 25-ամյա Միհրան Չ.-ն և հայտնել, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացելեն նշված շենքի բակում կայանված իրեն պատկանող Infiniti մակնիշի 01 MZ 777 համարանիշի ավտոմեքենայի նշված համարանիշները:
Աղբյուրը հայտնում է, բոլոր գողությունների փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքը հայտնում է նաև, որ վերջին ամիսներին հանրապետությունում կրկնակի ավելացել են ավտոմեքենաների համարանիշների գողության դեպքերը:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Հայտնի է, թե ինչու են սպանել «Սովրանո»-ի մենեջերին. «աղջկա հաշիվ» է եղել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից: Նշենք...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներ է կիրառել․ վնասվել են տներ
Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բե...