ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղստև գետն ընկած ավտոմեքենայի որոնողական աշխատանքները շարունակվում են
Մայիսի 9-ին Աղստեւ գետն ընկած ավտոմեքենայի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 06:10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ընդհանուր թվով որոնողական աշխատանքներին ներգրավված են 30 փրկարար ծառայող։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենա է ընկել Աղստեւ գետը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:
Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից եւս մեկ մարտական հաշվարկ։
Գետի վարարման պատճառով փրկարարներին չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից․ աշխատանքները դադարեցվել են:
Մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 21:42-ին աշխատանքները դադարեցվել են անարդյունք. ավտոմեքենան չի հայտնաբերվել (ենթադրվում է, որ գետը քշել-տարել է):
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Լարված իրավիճակ Տավուշի մարզում. ի նշան բողոքի՝ գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. Shamshyan.com
Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Խաշթառակ գյ...
ՀՐԱՏԱՊ. Զինված անձը մտել է «ՎՏԲ» բանկի մասնաճյուղ
Զինված անձը մտել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի «ՎՏԲ-Հայաստանի» մասնաճյուղ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: