Փրկարարները ներս են տարել ոչ սթափ վիճակում պատշգամբից կախված տղամարդուն
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 10-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Պարզվել է, որ քաղաքացի Արա Գ․-ն (ծնված 1973 թ․) գտնվում է ոչ սթափ վիճակում, նստել է պատշգամբին և հրաժարվում է իջնել։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբից ներս բերել քաղաքացուն։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Լարված իրավիճակ Տավուշի մարզում. ի նշան բողոքի՝ գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. Shamshyan.com
Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Խաշթառակ գյ...
ՀՐԱՏԱՊ. Զինված անձը մտել է «ՎՏԲ» բանկի մասնաճյուղ
Զինված անձը մտել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի «ՎՏԲ-Հայաստանի» մասնաճյուղ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: