Ողբերգական ավտովթար Չիվա գյուղի մոտ․ կա զոհ և 5 վիրավոր
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 10-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Հայրապետ Բ․, ծնված 1969 թ.) եւ «Ford» մակնիշի (վարորդ՝ Սերգո Մ․, ծնված 1986 թ.) ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (45-ամյա Մերի Ղ․, 23-ամյա Սոնա Հ․ եւ 21-ամյա Ստեփան Բ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։
Փրկարարները Սերգո Մ․-ին մոտեցրել են քաղաքացիական ավտոմեքենային, վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Սոնա Հ․-ի եւ Մերի Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ստեփան Բ․-ինը՝ ծայրահեղ ծանր, Հայրապետ Բ․-ն գիտակցության չգալով մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղափոխել ավտոքարշակի վրա եւ կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Լարված իրավիճակ Տավուշի մարզում. ի նշան բողոքի՝ գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. Shamshyan.com
Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Խաշթառակ գյ...
ՀՐԱՏԱՊ. Զինված անձը մտել է «ՎՏԲ» բանկի մասնաճյուղ
Զինված անձը մտել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի «ՎՏԲ-Հայաստանի» մասնաճյուղ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: