Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող. «ՌազմԻնֆո»
Մայիսի 11-ի գիշերը, մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում, մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Բիլալով Ռամիլ Քամալ օղլուն (Bilalov Ramil Kamal oğlu): Այս մասին հայտնում է «ՌազմԻնֆոն»:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում բնակվող «Մցխեթի թուրքերի «ՎԱԹԱՆ» միությունը»: Դեռևս ադրբեջանական պաշտոնական որևէ արձագանք չկա:
Հայտարարությունում նշվում է, որ զինծառայողը Խաչմազի շրջանի Յենի Հայաթ բնակավայրից էր, զոհվել էր գիշերը «հայրենիքի պարտքն իրականացնելիս»: Դատելով լուսանկարում Ռամիլ Բիլալովի համազգեստից՝ նա ծառայում էր ՊՍԾ-ում:
Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 20 կորուստ։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Լարված իրավիճակ Տավուշի մարզում. ի նշան բողոքի՝ գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. Shamshyan.com
Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Խաշթառակ գյ...
ՀՐԱՏԱՊ. Զինված անձը մտել է «ՎՏԲ» բանկի մասնաճյուղ
Զինված անձը մտել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի «ՎՏԲ-Հայաստանի» մասնաճյուղ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: