Ողբերգական ավտովթար Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհին. մայր ու որդի տեղում մահացել են
Մայիսի 10-ին, ժամը 00։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխահուն-Վարդանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Հայկ Խ․, 43 տարեկան) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Իսլամ Շ․, 26 տարեկան) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ազնիվ Ո., 60 տարեկան) տեղում մահացել են։
«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և սահմանազատել տարածքը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ մահացածները մայր ու որդի էին։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Լարված իրավիճակ Տավուշի մարզում. ի նշան բողոքի՝ գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. Shamshyan.com
Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Խաշթառակ գյ...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...