ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուքի ժամանակ ով մեջքից խփեցին Մարուքյանին

Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ամբիոնից շարունակելով իր ելույթը, հայտարարեց. 

«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսալու եմ։ Էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց, իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք է ստեղ շմայսություն անես, հերիք է, չի՛ լինելու էս մշակույթը ստեղ, հեղափոխություն է եղել նաև այս մշակույթի համար, գալիս մեջքից խփո՞ւմ եք, արա՛»,- բղավեց Մարուքյանը:

Կատարվածի տեսագրություն ուսումնասիրելով՝ կարելի է ենթադրել, որ մեջքից խփողը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որը հարձակվում է Մարուքյանի վրա, բռնում նրա գլուխը: 

Քաղաքականություն

Պատահարներ