Պատահարներ

Սյունիքի մարզում ВАЗ 2107 եւ Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենաները բախվել են իրար

Սյունիքի մարզում ВАЗ 2107 եւ Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենաները բախվել են իրար
Սյունիքի մարզում այսօր՝ մայիսի 7-ին, Ժամը 15:40-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում բախվել են 31-ամյա Ավետիք Հակոբջանյանի վարած ВАЗ 2107 մակնիշի եւ 46-ամյա Գարիկ Հայրապետյանի…

Սյունիքի մարզում այսօր՝ մայիսի 7-ին, Ժամը 15:40-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում բախվել են 31-ամյա Ավետիք Հակոբջանյանի վարած ВАЗ 2107 մակնիշի եւ 46-ամյա Գարիկ Հայրապետյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետեւանքով Mitsubishi–ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 07-ի գազաբալոնի փականն ու այնուհետեւ ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ուղղել են Mitsubishi Pajero io-ն: Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250