Կրակոցներ Նոր Նորքում․ կասկածյալը բերման է ենթարկվել
Երեւանում այսօր՝ մայիսի 7-ին, կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 04:00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ կրակոցների ձայն են լսել:
Ոստիկանները շրջափակել են Մոլդովական փողոցի 29/5 շենքի հարակից տարածքը և կրակոցների հետքերով ապօրինի զենք կրելու, օգտագործելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 42-ամյա Ենոք Մ.-ին:
Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարևով» տիպի ատրճանակի՝ կրակված 2 պարկուճ, իսկ Ենոք Մ.-ի մոտ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 1 փամփշտակալով և 9 մմ տրանաչափի 3 փամփուշտ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ ատրճանակը առգրավված է: Նշանակվել են դատաձգաբանական և հետաքննչական փորձաքննություններ։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները: