Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչինչ որոշված չէ. Փաշինյան
Հայաստանի գործող կառավարությունը ամենաշատն է հայտնել Արցախյան հակամարտության լուծման հարցում իր դիրքորոշումը։ Իսկ Հայաստանի ժողովուրդը տվել է քվե՝ իր անունից բանակցելու համար։ Այդ նույն ժողովուրդը կարող է պատասխան պահանջել։ Այս մասին այսօր Աժ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակցությունների մասին հարցին։
«Մեզ ոչ մեկ չի կարող ասել՝ էդ ի՞նչ եք բանակցում։ Ասում եմ՝ ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ երբ ունենան բանաձևը, որ պատրաստ կլինեն ներկայացնել, հերթով կներկայացնեն Անվտանգության խորհրդին, Ազգային ժողովին ու ժողովրդին։
«Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչինչ որոշված չէ։ Եվ հետևաբար եկեք դադարեցնենք էս բանը, թե՝ հը՜, էս ի՜նչ եք բանակցում»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...