Մտածեցի շներն են գզել, հետո տեսա արյունլվա են. հորն ու երեխաներին գետնին ընկած նկատել է հացի փռի աշխատակիցը
Երեխաներին պատուհանից նետած ու ինքնասպան եղած 40-ամյա տղամարդուն բակում բոլորը ճանաչում էին, և հարևաններից ոչ ոք որևէ բացասական բան նրա մասին չէր խոսում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարևանները միաբերան պնդել են, որ նա նորմալ, ադեկվատ, կիրթ մարդ է եղել, մի շրջան զինվորական է աշխատել։ Շատ դրակա, կիրթ էին բնութագրում նաև կնոջն ու երկու երեխաներին։ Ի դեպ, մեզ հետ զրուցած հարևաններից ոչ ոք չհաստատեց տեղեկութոյւնը, որ նրանք բաժանված են եղել և առանձին են ապրել։ Հարևանները նրանց տանից երբեք ոչ կռվի, ոչ վիճաբանության ձայներ չեն լսել։
Հարևանուհիներից մեկը լրատվականի հետ զրույցում ասաց, որ ապշած է կատարվածից, շոկի մեջ են, քանի որ ոչ մի պատճառ, ոչ մի խնդիր չէր կարող հանգեցնել նման արարքի. «Ոչ հարբեցող էր, ոչ նարկաման, ոչ խաղամոլ, ոչ աղանդավոր։ Նորմալ կիրթ մարդ էր։ Մի քիչ կինն էր շատ սիրուն, հոր պես մի քիչ խանդոտ էր, հնարավոր է կնոջը խանդել է, բայց դե երեխաներ…..»,-ասել է հարևանուհին։
Նշենք, որ 9-րդ հարկից նետված հորն ու երեխաներին գետնին ընկած նկատել է հացի փռի աշխատակիցը:
Ինչպես փոխանցում է Lurer.com-ը, նա լրատվականների հետ զրույցում ասել է. «Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում գործի էի գալիս ճանապարհիս սկզբում տղա երեխային նկատեցի գետնին ընկած, քանի որ կողքերը շատ շներ կային հավաքված մտածեցի գզել են երեխային, մոտ գնամ օգնեմ երեխային: Այնուհետև, երբ մոտեցա 2 հոգու էլ տեսա արյունլվիկ, կապտած վիճակում, տղամարդու ձեռքերն ու ոտքերը ջարդված, արյունոտված էին: Սկսեցի բղավել, որ ժողովուրդն օգնություն ցույց տա, շտապօգնություն կանչի, արդեն հարևանները սկսեցին հավաքվել»: Նա նշել է, որ իր մտքով անգամ չի անցել, որ հնարավոր է շենքի վերևից ընկած լինեն, մտածել է շներն են գզել:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Կինը տանը քնած է եղել. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին, իր երեխաների հետ 9–րդ հարկից դուրս նետված 40-ամյա տղամարդը...