Հարևանները ցնցված են կատարվածից. մանրամասներ՝ առավոտյան տեղի ունեցած ողբերգական դեպքից

Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին տեղի ունեցած ողբերգական դեպքից ցնցված ու զարմացած են։ Ընտանիքը, որտեղ նախնական տեղեկություններով, 40–ամյա հայրն այսօր  առավոտյան 9–րդ հարկից դուրս է նետվել իր երկու երեխաների հետ, հարևանների տպավորությամբ հանգիստ, նորմալ ընտանիք է եղել։ Ինչպես հայտնում է NEWS.am-ը,  նրանք տեղեկություն չունեն այն մասին, որ ամուսիններն ամուսնալուծված է եղել։ Շենքում բնակվել են վաղուց։ Հարևանները նաև չեն լսել, որ տղամարդը որևէ հոգեկան խնդիրներ ունենար։

«Եթե այդպես լիներ, ոնց կարող էր ծառայել»,– լրատվականին ասել է հարևաններից մեկը՝ նշելով, որ տղամարդը ՌԴ–ում է ծառայել, եղել է սպա։

Այս պահին հարևանները հավաքված են շենքի բակում։ Նրանք լրատվամիջոցի թղթակցին ասել են, որ երկու օր առաջ են հորը տեսել երեխաների հետ բակում մարզվելիս։

Որտեղ է այս պահին ընտանիքի մայրը, հարևանները տեղեկություն չունեն։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը:

Քաղաքականություն