ՏԵՍԱՆՅՈՒԹ. 33-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է «Վալտեր» ատրճանակ՝ 7 փամփուշտով և թմրանյութ
Ապրիլի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ Բաբաջանյան և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին երկու անձի՝ իրենց մեքենայով հանդերձ։
Երևանի 33-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով ներարկիչ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։
Մեքենայի խուզարկության ժամանակ բերման ենթարկված մյուս անձը՝ մայրաքաղաքի 29-ամյա բնակիչը, մեքենայի սրահի պահոցից իրավապահներին ներկայացրեց «Վալտեր» ատրճանակ՝ 7 փամփուշտով։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի փողոցներից մեկում անձրևաջրերը կուտակվել և լցվել են մեքենաների մեջ
Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութեր են հրապարակում, որով երևում է, որ Երևանի փողոցներից մեկում անձրևաջրերը լցվում ե...