Երևանի Բագրատունյաց պողոտայում այրվել են գազի հաշվիչներ
Մայիսի 3-ին, ժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի 2-րդ հարկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 17 շենքի 8-րդ մուտքում այրվում են գազի հաշվիչներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:02-ին: Մեկ գազի հաշվիչ այրվել է ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Լոռու մարզում «տրանսգենդերները» աղջիկ են փախցրել. Hraparak
Լոռու մարզի Աքորի համայնքում օրերս աղջիկ են փախցրել: Նրա հարազատները, տաքացած դիմել են ոստիկանության Թումանյանի բաժին, զ...