27-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է աղբարկղին, հետո էլեկտրասյանը. նա հոսպիտալացվել է
Մայիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմանում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Բաբայանը իր վարած ՎԱԶ 21214 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված աղբարկղին, մի քանի մետր շպրտել այն, ապա, առաջ ընթանալով, բախվել էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնոթյունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենանկանով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Լոռու մարզում «տրանսգենդերները» աղջիկ են փախցրել. Hraparak
Լոռու մարզի Աքորի համայնքում օրերս աղջիկ են փախցրել: Նրա հարազատները, տաքացած դիմել են ոստիկանության Թումանյանի բաժին, զ...