Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 24 մեքենա
Ապրիլի 30-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։
Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 24 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Տրանսպորտային միջոցներից երկուսը շահագործվում էր ժամկետանց համարանիշերով, նույնքան մեքենա՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկը գտնվում էր հետախուզման մեջ, երկու վարորդ չուներ վարորդական իրավունքի վկայական։
«Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև առանց համարանիշերի շահագործվող երկու մեքենա և երկու մոտոցիկլետ, որոնք ևս տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Երկու տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով շահագործվող չորս մեքենա։
Հայտնաբերված օրինախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Ճանապարհային ոստիկանության հետևողական միջոցառումները ամենօրյա են, ուստի հորդորում ենք խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
«Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 միլիոն դրամ գումարը բանկից ստացել ու փախել է
Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում ապրիլի 29-ին Կումայրի...