ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը Ուրցալանջ գյուղի 46-ամյա բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերել
Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության և Վեդիի քննչական բաժնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Ուրցալանջ գյուղի բնակիչներից մեկն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին 46-ամյա տղամարդու տունը՝ հայտնաբերելով գործարանային համարներով «ԻԺ» և «ՏՕԶ» տեսակի ապօրինի հրացաններ՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։ Հայտնաբերված զենքերը առգրավվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գավառում տեղի ունեցած կրակոցների միջադեպից տեսանյութ է հրապարակվել
Երեկ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գավառում տեղի ունեցած կրակոցների միջադեպից բացառիկ տեսանյութ է հրապարակվել. SHAMSHYAN
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ապրիլի 28-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանություն...