ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակումը ԶԼՄ-ներին չտրամադրելու համար քաղաքացին ամուսիններից 240 000 դրամ էր շորթել
Ապրիլի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնում շորթման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդումից մեկ օր առաջ մի երիտասարդ սոցիալական ցանցերից մեկով հրապարակել էր հաղորդում տվողի և նրա կնոջ լուսանկարները՝ հայտնելով, որ նրանք զբաղվում են խաբեությամբ։ Այնուհետև հրապարակումը կատարած անձը հրապարակումը համացանցից հեռացնելու և լրատվամիջոցներին չտրամադրելու համար, նրանից 240 հազար դրամ էր պահանջել։
Էրեբունու ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Արդյունքում պահանջած գումարը ստանալու պահին երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «շորթում» գրառմամբ թղթադրամները։
Նշանակվել են փորձաքննություններ։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գավառում տեղի ունեցած կրակոցների միջադեպից տեսանյութ է հրապարակվել
Երեկ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գավառում տեղի ունեցած կրակոցների միջադեպից բացառիկ տեսանյութ է հրապարակվել. SHAMSHYAN
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ապրիլի 28-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանություն...