Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել. ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
Ապրիլի 27-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել մայրաքաղաքի 40-ամյա բնակչի։ Դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկեցին տղամարդու բնակարանն ու օժանդակ շինությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Արդյունքում` հայտնաբերվել են 2 հրացան, 3 ատրճանակ՝ իրենց պահեստատուփերով ու փամփուշտներով, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ։
Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել նաև տղամարդուն պատկանող գազալցակայանի աշխատասենյակում։
Հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի 451 փամփուշտ, փամփուշտի գնդակ, 5,45 մմ տրամաչափի 170 փամփուշտ, երկփողանի հրացան, գազային ատրճանակ, տիրի հրացան, որսորդական հրացանի 80 փամփուշտ, ազդանշանի ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով, և երկու դանակ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Երևանի 40-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...