Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով բողոքի ակցիա իրականացնող Միքայել Մարգարյանին
Կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա իրականացնող երգահան-կատարող Միքայել Մարգարյանին ոստիկանները բերման ենթարկեցին։
Մինչ այդ ոստիկանների հետ զրույցում նա ներկայացնում էր այդտեղ գտնվելու նպատակը՝ ցույց տալով տեղաշարժման թերթիկը․ «Պարետը որոշել է, որ բողոքի ակցիա չենք կարող անել, բայց նաև որոշել է, որ պիտի վճարենք կոմունալները։ Կառավարությունը մեզ չի ուզում լսի, ոստիկանությանն է ուղարկում»,- ասում էր քաղաքացին։
Նկատելով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին՝ երգահանը փորձեց մոտենալ նրան՝ բղավելով «պարոն Սասուն Միքայելյա՛ն, խնդրում եմ՝ միջամտե՛ք», սակայն ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին։
Կադրերում երևում է, որ պատգամավորը, կանգնած մեքենայի մոտ, հետևում է այդ գործողություններին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթարի պատճառով ծագած վեճի ժամանակ ծեծել են 44-ամյա տղամարդու
Ապրիլի 19-ին` ժամը 17.30-ի սահմանում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի կոտրվ...