ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթարի պատճառով ծագած վեճի ժամանակ ծեծել են 44-ամյա տղամարդու
Ապրիլի 19-ին` ժամը 17.30-ի սահմանում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ:
Հաղորդումը ստանալուն պես ոստիկանները հիվանդանոց մեկնեցին: Արձանագրեցին` որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին տեղափոխվել բժշկական կենտրոն:
Պարզվեց` նույն օրը` ժամը 16-ի սահմանում, Մրգավետ գյուղում ավտովթարի պատճառով ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձինք ծեծել են տուժողին, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներ է ստացել:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Վիճաբանությանն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով քրեական հետախույզները Մրգավետ գյուղում օպերատիվ հարցումներ իրականացրին:
Նախաքննական մարմնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ քաղաքացուն մարմնական վնասվածքը պատճառել են Արարատի մարզի երեք բնակիչներ, որոնցից մեկը` Դալար, երկուսը Աբովյան գյուղի բնակիչներ են:
Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 25-ին կասկածվողներից երկուսը ներկայացան ոստիկանության Արտաշատի բաժին և խոստովանեցին կատարածը:
Նրանցից մեկը ձերբակալվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գավառում տեղի ունեցած կրակոցների միջադեպից տեսանյութ է հրապարակվել
Երեկ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվա...