Հերոին, մեթամֆետամին, մարիխուանա. ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության շղթա
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության, այսպես ասած՝ հերթական շղթան։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ապրիլի 21-ին Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվեցին ու, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեցին երկու տղամարդ, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։
Ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, թե բերման ենթարկվածները ումից են ձեռք բերել թմրամիջոցի նմանվող զանգվածները։ Տղամարդը ևս հայտնաբերվեց և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Տղամարդու խուզարկությամբ և մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, դանակներ, մահակ և այլն։
Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև բերման ենթարկվածի բնակարանը։ Դարձյալ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի, մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, հոգեմետ դեղահաբեր և այլն։ Տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...