«Ժողովուրդ». Ուշագրավ միջադեպ՝ Հովհաննես Ազոյանի տան վրա արձակված կրակոցների օրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 14-ին դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ ինչ որ մարդիկ կրակոց էին արձակել: Թեեւ նրա տունը 5-րդ հարկում է, այնուամենայնիվ, կրակոցից կոտրվել էին բնակարանի պատուհանները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ ոստիկանները ահազանգի հետքերով շտապել են դեպքի վայր, Հովհաննես Ազոյանի աչքից չի վրիպել այն, որ դեպքի վայր եկած ոստիկանները դիմակներով եւ ձեռնոցներով չեն եղել: Եւ նա այդ առիթով բողոք է գրել ՀՀ ոստիկանապետին` նրա ուշադրությունը հրավիրելով ոստիկանների կեցվածքի վրա: Ինչ ընթացք է տրվել դերասանի դիմումին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ծանոթ ենք խնդրին, ուսումնասիրություն է սկսված»: Ստացվում է, որ այն մարդիկ, որոնք պետք է բացահայտեն դերասանի տան վրա արձակված կրակոցների գործը, հիմա նաեւ պիտի պաշտպանվեն դերասանից, քանի որ նրա դիմումի հետեւանքով ծառայողական քննություն է սկսվել»:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...