«Ժողովուրդ». Ջերմում էի 14 օր, բայց հերքվեց վարակը. պատգամավորն ինքնամեկուսացել էր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում կորոնավիրուսի թեստեր են հանձնել նաեւ Ազգային ժողովի պատգամավորները, սակայն բոլորի թեստերը, ըստ հրապարակված ինֆորմացիայի, բացասական են եղել։ Սակայն վերջին մի քանի օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Նրան ցուցել են անգամ մեկ օր մնալ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն հրաժարվել է եւ անգամ այդ հարցով դիմել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Ինչ է իրականում տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ, ով այսպիսի պարզաբանում տվեց. «Դա եղել է 15 օր առաջ, 12 ժամ մնացել եմ «Նորք» հիվանդանոցում, բացասական թեստի արդյունքից հետո գնացել եմ տուն: Ցավում եմ նման լուրեր տարածողների համար»։ Դիտարկմանը՝ որն էր պատճառը, որ թեստ եք հանձնել, արդյոք շփվել էիք կորոնավիրուսով վարակված անձի հետ, պատգամավորը պատասխանեց․ «Կասկած կար շփվելու, ինքնամեկուսացել էի, ջերմում էի 14 օր, բայց հերքվեց վարակը»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...