Սարգսյանը իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ տիրապետում է․Ա․ Քոչարյան
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճիշտ է համարում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը հանձնաժողովի նիստին:
«Մնացած բոլորը, ովքեր ցանկություն չունեին, որ Սերժ Սարգսյանն ու բոլոր պատասխանատուներն օր առաջ հայտնվեն հանձնաժողովում, պատասխանեն մեր հարցերին, երևի վաղվանից արդեն պետք է գիտակցեն, որ հանձնաժողովը, այնուամենայնիվ, իր կատարած աշխատանքների ընթացքում արդեն կասկած չի թողնում, որ ինքը ոչ միայն աշխատել է, այլ նաև պայմաններ է ստեղծում, որ հնարավորինս հավաքի տեղեկատվությունը բոլոր պաշտոնյաներից։ Սերժ Սարգսյանի հետ քննարկման մեջ ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ է, ինքն էլ ընդունեց և ասաց, որ ինքն այստեղ գալուց առաջ խոսել է Խաչատուրովի հետ և նրան հորդորել է, որ ճիշտ կլիներ, որ գար։ Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Խաչատուրովը գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա։ Համար մեկ զինվորականն այն ժամանակ եղել է Գլխավոր շտաբի պետը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ Սարգսյանին իրենք տվել են բոլոր հարցերը, որոնք շատ են եղել:
«Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, սակայն դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն։ Հարցերն ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաև այլ պաշտոնյաների։ Մենք նախանշեցինք, և պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց նաև այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխանները։
«Մենք տվել ենք այն հարցերը, որոնք իրեն կարող էինք ուղղել։ Նա իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ տիրապետում է, սակայն կան բաներ, որ կարող է ինքը չհիշել կամ իրեն զեկուցած չլինեն»,- ասաց Քոչարյանը։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...