Արթուր Վանեցյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհավորել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:
Արթուր Վանեցյանը վստահություն է հայտնել, որ պետական կառավարման համակարգում Արայիկ Հարությունյանի ունեցած աշխատանքի մեծ փորձն ու գիտելիքներն իրենց նպաստը կբերեն Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, ժողովրդի համախմբվածության, քաղաքական ուժերի առողջ ու կառուցողական համագործակցության ճանապարհով Արցախի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական արժեքներ կրող պետության զարգացման և կայացման շարունակականության գործում:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, հայ ժողովրդի միասնականության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնց կարող են բախվել հայկական երկու հանրապետությունները՝ ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում:
«Ձեր ստանձնած պատասխանատու պաշտոնում մաղթում եմ Ձեզ, ինչպես նաև Արցախի մեր հայրենակիցներին ուժ և իմաստություն՝ խաղաղ ու անվտանգ Արցախ ունենալու և միասին կյանքի կոչելու համազգային նպատակները». նշել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահը, պատրաստակամություն հայտնելով Արցախի Հանրապետությունում իրականացվող ծրագրերին, որոնք կնպաստեն երկրում անվտանգային, իրավական, տնտեսական, առողջապահական և այլ ոլորտների զարգացմանը՝ հանուն Արցախի Հանրապետության բարօրության:
«Հավատում եմ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարության, միասնականության, հանդուրժողականության և առաջընթացի վառ օրինակ է լինելու շատ շատերի համար։ Աստված պահապան մեր ժողովրդին». շնորհավորական նամակում գրել է գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...