«Ժամանակ». ՊԵԿ-ի 1 միլիոն դոլարանոց գործարքը՝ կորոնավիրուսի օրերին
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակը մոլեգնում է երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ գրեթե անգործ են և առանց եկամտի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 1 միլիոն դոլարի պայմանագիր է կնքում «Արմոբիլ» պահնորդական ընկերության հետ՝ հարկայինի շենքի դռանը պահակություն անելու համար։ Գործարքը «հրատապ» գնումով է, և հրավերն ու գնումը տեղի է ունեցել կորոնավիրուսի պիկի օրերին՝ մարտի 20-ից ապրիլի 1-ը։ Զավեշտը նրանում է, որ ՊԵԿ-ը 25 տարուց ավելի ունի իր պահակները՝ ոստիկանների հետ համատեղ։ Նշենք, որ «Արմոբիլը» յուրային պահնորդական կազմակերպություն է, նախորդների օրոք դավանել է «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես» սկզբունքը»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...