Նման անհարգալից ձևակերպումներով թիրախավորում ենք ազգային եկեղեցին․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի միության նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կաթողիկոսի՝ համավարակի հետ կապված կալանավորված անձանց մեկուսացմանը վերաբերող խոսքը, ցավոք առիթ տվեց նաև որոշ պաշտոնատար անձանց անհարգալից արտահայտություններով հրապարակումներ կատարել: Նախկինում այս մասշտաբի համավարակ չի եղել և կաթողիկոսի հորդորը իշխանությունը կարող էր ընդունել կամ չընդունել, առանց զգացմունքային դրսևորումների: Ինչքան էլ ընդունենք կամ չընդունենք Վեհափառին, պետք է հիշենք, որ նա է ներկայացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և նման անհարգալից ձևակերպումներով թիրախավորում ենք ազգային եկեղեցին: Ազգային եկեղեցին շատ ավելի լուրջ հակառակորդներ է ունեցել և հաղթել, ու հաղթելու է: Անհարգալից հայտարարություններին հավանություն տվող քաղաքացիներից պետք չի ոգևորվել: Այդ սահմանը ջնջելով, վաղը այդ նույն քաղաքացին առանց կաշկանդվելու հարձակվելու է մյուս ինստիտուտների (համակարգերի) վրա:Մենք այդպես էլ չսովորեցինք հարգել պետության մեջ գործող համակարգերը (վարչապետի ինստիտուտ, նախագահի ինստիտուտ և այլն), ու սրա համար դեռ շատ ենք տուժելու»:

Քաղաքականություն

Պատահարներ