Կճոյանն ԱԱԾ-ում է. օֆշորի գործով քննչական գործողություններ են կատարվում
«Գործն արհեստական և շինծու է, մեզ համար անհասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում այն»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասԵԼ Է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԱԾ կողմից օֆշորի աղմկահարույց գործով Սրբազան Կճոյանին առաջադրված մեղադրանքին: Պաշտպանի խոսքով՝ սրբազանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Նա մանրամասն ցուցմունք է տվել, որպեսզի ստուգեն, սակայն առանց որպես վկա հարցաքննելու մեղադրանք են առաջադրել։ Սակայն, տուժող կողմից ցուցմունք չկա։Այս պահին էլ ԱԱԾ-ում ենք, քննչական գործողություններ են կատարվում»,- լրատվականին ասել է նա՝ նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է 2 օր առաջ և անսպասելի էր, որ մեղադրանք կառաջադրվի։ Արսենյանը նշեց՝ ցավ է ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը:
Նշենք, որ շուրջ 10 տարի է ինչ սնանկացած գործարար, օֆշորի սկանդալի գործով առանցքային տուժող Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավադրվել է բանկում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար և դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը: Սակայն 2014 թ. հունվարին Վրաստանից հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը որևէ կապ չունեն այդ գործի հետ, և, որ ինքն է կեղծել ստորագրությունները։ Իսկ Աշոտ Սուքիասյանն այս գործով միակ դատապարտվածն է։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...