Հայաստանում ավելացել են ալկոհոլի օգտագործման ծավալները. «Հայաստանի Հանրապետություն»
Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած եւ 2019 թ. հրապարակած վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: 2010-ից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշն ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը: Ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն, ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը, աղջիկների 2 տոկոսը: 2016 թ. տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4․8 տոկոսը պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով: Մտահոգիչ է նաեւ ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ «Օրենքը հնարավորություն կտա նվազեցնել ալկոհալային խմիչքների արտադրությամբ եւ/կամ վաճառքով զբաղվող ընկերությունների ազդեցությունը սպառողների վրա, ինչն իր հերթին կնվազեցնի նաեւ ալկոհոլի սպառումը բնակչության կողմից։ Ուրախ եմ, որ օրենքը գրվել է արտադրող եւ ներմուծող ընկերությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, եւ հույս ունեմ, որ ալկոհոլային խմիչքներով զբաղվող ընկերությունները եւս իրենց ներդրումը կունենան այս գործընթացում հանուն բնակչության առողջության»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է օրենքի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...