Պարո՛ն Մարության, էժանագին ակնարկները պահեք քաղաքապետությունից հետո սպասվող ձեր գործունեության համար. Խաժակյան
Նախորդ գրառումս, որը Թբիլիսիի քաղաքապետի նախաձեռնողականության մասին էր ցավեցրել է Երևանի քաղաքապետին։ Փոխանակ բացատրի, թե ինչո՞ւ անձամբ չի հետևում կատարվող աշխատանքներին, հարցնում է, թե ինչո՞ւ է ընդդիմադիր գործիչը կայքերից մեկի աշխտակացի հետ նույն ժամանակահատվածում գրառում անում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա գրել է. «Պարո՛ն Մարության, Ձեր էժանագին ակնարկները պահեք քաղաքապետությունից հետո սպասվող ձեր գործունեության համար, իսկ Ձեր խոսնակին այդքան մի՛ շահագործեք, դուք հեռանալու տեղ ունեք, իսկ իր մասնագիտական շրջանակները մեղմ ասած այնքան էլ գոհ չեն իր հետ համագործակցությունից, հետո աշխատանքի խնդիր է ունենալու։
Եթե այն օպերատիվությամբ, որով արձագանքում եք ֆեյսբուքյան ստատուսներին արձագանքեիք նաև քաղաքային խնդիրներին, այսօր գուցե մի քանի դարդ պակաս ունենաին մեր բնակիչները։
Հ․Գ․ Մի քանի օր պարբերական զանգերիցս հետո այսօր թեժ գծից հետ զանգ ստացա։ Շնորհակալություն»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...