Սա զավեշտ չի, պարոն նախարար, սա այլեւս ողբերգություն է. Նաիրա Զոհրաբյանը՝ Արայիկ Հարությունյանին
Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ով ֆեյսբուքի իր էջում ավելի վաղ գրել էր. «Արդեն զավեշտի է վերածվում: «Մեզ են դիմել հարյուրավոր, հազարավոր, բազմաթիվ քաղաքացիներ էս ինչ հարցով»: Հենց ասում ես` գոնե երեք հոգու տվյալ տուր կոնկրետ խնդրով զբաղվենք, հասկանանք` որտեղ է պրոբլեմը, փոխանցվում է առավելագույնը մի քաղաքացու տվյալ»:
«Հիմա պարոն Հարությունյան, ինձ յուրաքանչյուր օր դիմում է, այո, մի քանի հարյուր, կրկնում եմ, մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի և շատ դեպքերում անգամ բոլորին պատասխանելը գրեթե անհնար է:
Ու քանի որ Ձեր գրառումից ոնց որ թե հասկացա, որ պատրաստ եք մեր հայրենակիցների խնդիրները լսել և ինչպես գրել եք`
խնդրով զբաղվել, եթե դեմ չեք, ես Ձեզ կփոխանցեմ ինձ հասցեագրված նամակների 1 տոկոսը: Շնորհակալ կլինեմ, եթե գոնե էդ մի տոկոսի խնդրով զբաղվեք:
Իսկ որպեսզի վստահ լինեք, թե օրական ինչ ծավալի է նամակների քանակը, տեղադրեմ միայն մեսենջերով, միայն վերջին 2-3 ժամվա ընթացքում մեր քաղաքացիներից ստացածս դիմումները:
Բնականաբար` ծածկելով նրանց պրոֆիլները:
Հ.Գ. Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք»,- գրել է Զոհրաբյանը՝ կից ներկայացնելով օգտատերերից ստացված նամակների լուսանկարները:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Հեռախոսի միջոցով 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: ՀՀ փ...