ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին տեղափոխելու համար չարտերային չվերթ կկազմակերպվի
Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիների տեղափոխման համար չարտերային չվերթ կկազմակերպվի «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Չարտերային չվերթը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 15։00-ին «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Կատար)։ Դեսպանությունը հայտնում է, որ այն լինելու է ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիների տեղափոխող միակ չվերթը։«Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։ Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50-ին: Մանրամասն տեղեկությունների, այդ թվում՝ տոմսի արժեքի և չվերթի հետ կապված այլ տվյալների համար տես մեր կայքում զետեղված հայտարարությունը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Հեռախոսի միջոցով 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: ՀՀ փ...