Հայաստանից Վրաստան է տեղափոխվել ևս 167 քաղաքացի
Հայաստանի Հանրապետությունից հայրենիք է տեղափոխվել Վրաստանի Հանրապետության ևս 167 քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։ «Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարության և հայկական կողմի աջակցությամբ` ապրիլի 13-ին իրականացվեց Վրաստանի 167 քաղաքացու` հայրենիք վերադարձը։ Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո Հայաստանից Վրաստան ենք տեղափոխել 576 քաղաքացու։ Վրաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանությանը` աջակցության համար»,- նշված է հայտարարությունում։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Հեռախոսի միջոցով 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: ՀՀ փ...