Մեր առօրյա շփումները, առօրյա կյանքը ավելի վտանգված է վարակվելու առումով, քան ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Ընտրությունը ամենաքիչ ռիսկն է պարունակում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Արցախի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով համավարակի պարագայում ընտրությունների երկրորդ փուլը անցկացնելու մտահոգություններին։
«Մեր առօրյա շփումները, առօրյա կյանքը ավելի վտանգված է վարակվելու առումով, քան ընտրությունները, որտեղ պահպանվում են կանոնները»,- ասաց նա։
Արայիկ Հարությունյանը, այնուամենայնիվ, տարեցներին, առողջական խնդիրներ ունեցողներին կոչ արեց չմասնակցել քվեարկությանը։
«Իհարկե, դա նրանց ընտրելու իրավունքն է, բայց կոչ եմ անում ռիսկի տակ չդնել նրանց առողջությունը»,- նշեց նա։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ընտրությունները անհնարժեշտ են, քանի որ կարիք կա ձեւավորել լեգիտիմ իշխանություն սպասվելիք ճգնաժամին դիմակայելու համար։
Նշենք, որ որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 14-ին։ Թեկնածուներից երկրորդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը։ Մասիս Մայիլյանը կոչ է արել համավարակի պայմաններում չմասնակցել ընտրություններին։ Նա նաեւ հրաժարվել էր մասնակցելու այսօրվա հեռուստաբանավեճին։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Հեռախոսի միջոցով 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: ՀՀ փ...