«Ժողովուրդ». Կառավարությունը նախկին պաշտոնյային 1200 եվրո փոխհատուցում կտա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի կառավարությունը շարունակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատճառով գումարներ վճարել։ Այս անգամ էլ ՄԻԵԴ-ը «Համբարձումյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով կայացվել է վճիռ, որով Հայաստանի հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 1,200 (հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դիմումատուն աշխատել է՝ որպես Աբովյանի ուղղիչ հիմնարկի կանանց տեղամասի պետի տեղակալ, ում հետագայում մեղադրել են կաշառք ստանալու համար։ Մասնավորապես, 2010 թվականի փետրվարի 2-ին դատապարտյալներից մեկը հաղորդում է ներկայացրել, որ Համբարձումյանը կաշառք է պահանջել բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու դիմաց։ Այնուհետեւ ոստիկանությունը սկսել է գաղտնի օպերացիա իրականացնել, դատապարտյալին ձայնագրիչ է տրամադրել եւ հրահանգել ձայնագրել դիմումատուի հետ իր խոսակցությունը, նաեւ վերահսկել է նրանց խոսակցությունը։ Եվ 2010 թվականի փետրվարի 4-ին՝ գումարը ստանալուց անմիջապես հետո, ոստիկանությունը ձերբակալել է նրան, ապա մեղադրանք առաջադրել։ Եվ, ահա, այս ամենից հետո Եվրոպական դատարանը նշել է, որ գաղտնի դիտումը լուրջ միջամտություն է անձի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Նկատենք, որ խոսքը 2010 թվականի դեպքերի մասին է, այսինքն՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ արած ապօրինությունների համար պատասխան է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին և օպերատիվ ծառայողին․ Araratnews.am
Araratnews.am-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի...