COVID-19-ով վարակվածների թիվն անցավ 1,4 միլիոնը, հնգյակում ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն են
Ժամը 10:30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում 1,432,409 է, որից մահացել է 82,114 մարդ, ապաքինվել՝ 302,292-ը:
Վարակվածների թվով աշխարհում առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 400,745 վարակակիր, որից 12,873-ը մահացել է, 21,711-ը՝ ապաքինվել:
Երկրորդ տեղում Իսպանիան է. հաստատված դեպքերի թիվը 141,942 է, մահացածներինը՝ 114,045:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է, հաստատված դեպքերի թիվը 135,586 է, մահացներինը՝ 17,127, ապաքինվել է 24,392 մարդ:
Ֆրանսիան շրջանցել է Գերմանիային՝ հայտնվելով չորրորդ տեղում. այստեղ հաստատված դեպքերի թիվը 109,069, մահացներինը՝ 10,328, ապաքինվածներինը՝ 19,337:
Գերմանիան հինգերորդ հորիզոնականում է,վարակվածների թիվը երկրում 107,663 է, մահացածներինը՝ 2,016, ապաքինվածներինը՝ 36,081:
Վեցերորդ հորիզոնականում վարակի էպիկենտրոն երկիրն է՝ Չինաստանը, որտեղ արդեն մի քանի օր է՝ վարակման դեմքերը մի քանի տասնյակը չեն գերազանցում, ավելին՝ նոր վարակվածների զգալի մասը դրսից բերովի դեպքեր են: Չինաստանում այս պահին կա 81,802 վարակակիր, որից 3,333-ը մահացել է, 77,279-ը՝ ապաքինվել:
Յոթերորդ հորիզոնականում մեր հարևան Իրանն է. այստեղ վարակվածների թիվը հասել է 62,589-ի, որից մահացել է 3,872-ը, ապաքինվել՝ 27,039-ը:
Կորոնավիրուսի վիճաագրական թվերին կարող եք հետևել https://www.worldometers.info/-ում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է...
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covi...
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք, մահվան՝ 1 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 833-ի
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է...